ԱՎԱ ՄԵԴ-ի լոգո

ԱՎԱ ՄԵԴ խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոն


ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Այսպես է կոչվում Երևանի Է.Հասրաթյան 9/1 հասցեում («Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» տարածքում) տեղակայված հաստատությունը, որն առաջինն ու միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:


Այն իր խնամարկյալներին ընդունում է 2013թ. սեպտեմբերից և իրագործում իր խնամակալությունը նրանց նկատմամբ: Խնամքի կենտրոնն ընտանեկան ջերմ ու հոգատար միջավայր է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:


Մենք մատուցում ենք բժշկական ծառայություններ և պատշաճ որակով խնամք: Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժանձնակազմով և հագեցած բուժսարքավորումներով, լաբորատորիայով, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ պատրաստված հիվանդասենյակներով և բանիմաց ու հմուտ խոհարարների թիմով: Կենտրոնը խնամարկյալի հոգսն ամբողջովին վերցնում է իր վրա, յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում անհատական մոտեցում և պատասխանատվություն: Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`թերապևտիկ, սրտաբանական, նյարդաբանական, վնասվածքաբանական, հոգեբուժական և կինեզիոլոգիական ծառայություն։ Կենտրոնը մատուցում է նաև հետևյալ ծառայությունները՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ թերապիա, պալիատիվ (ամոքիչ) թերապիա, դեզինտոկսիկացիոն թերապիա, ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդների համապարփակ սպասարկում, լիարժեք խնամք, հոգեբանական օգնություն հիվանդին և ընտանիքի անդամներին։


Ձեր հարազատը ընդունվելով մեր կենտրոն` ենթարկվում է հանձնաժողովային բժշկական դիտարկման, որի արդյունքում գտնում է իր բժշկին, խնամակալին, իր մասին ամբողջությամբ հոգ տանողին: Կենտրոնը մտածել է նաև հայրենիքից հեռու գտնվող հայրենադարձների մասին, որոնց համար թանկ ու կարոտալի է հայրենիքի օդը, ջուրը, հայեցի միջավայրը, ինչու չէ, նաև համադամ խորտիկներով հայկական խոհանոցը:


Տեսադարան