ԱՎԱ ՄԵԴ-ի լոգո

ԱՎԱ ՄԵԴ խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոն


Կենտրոնը մատուցում է հետևյալ հաստատագրված ծառայությունները


Երկարաժամկետ կամ կարճաժամկետ խնամք

Խնամարկյալին խնամքի տակ առնելը հաստատվում է վերջինիս կամ նրա օրինական ներկայացուցչի և կենտրոնի միջև ստորագրված պայմանագրով, ընդունելության օրը խնամարկյալն անցնում է բժշկական զննություն: Նրա համար լրացվում է բժշկական քարտ, տրամադրվում է կահավորված հիվանդասենյակ, անկողնային պարագաներ, անձնական հիգիենայի պարագաներ, սնունդ (օրական առնվազն 3 անգամ), ընդ որում հատուկ սննդակարգի կարիք ունեցող հաճախորդների համար կազմակերպվում է դիետիկ սնունդ, որը նշանակվում է հաստատության բժիշկների կողմից:


Բժշկական ծառայություններ`

թերապևտիկ, սրտաբանական, նյարդաբանական, վնասվածքաբանական և հոգեբուժական: Կենտրոնը մատուցում է նաև կինեզիոլոգիական ծառայություն, որն իրենից ներկայացնում է հատուկ վարժությունների (այդ թվում մերսողական միջոցառումների) համալիր համակարգ յուրաքանչյուրին ըստ հիվանդության (ախտանիշի), ըստ նշանակման։ Կինեզիոլոգիայի դերն անփոխարինելի է հատկապես հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողների համար:


ԱԶԱՏ ԺԱՄԱՆՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ`

կիրառվում են ժամանցի կազմակերպման ավանդական և ժամանակակից միջոցները:


Ի լրում վերը նշվածի` ավելացնենք, որ կենտրոնը մատուցում է նաև կինեզիոլոգիական ծառայություն, որն իրենից ներկայացնում է հատուկ վարժությունների (այդ թվում մերսողական միջոցառումների) համալիր համակարգ յուրաքանչյուրին ըստ հիվանդության (ախտանիշի), ըստ նշանակման։ Կինեզիոլոգիայի դերն անփոխարինելի է հատկապես հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողների համար: