ԱՎԱ ՄԵԴ-ի լոգո

ԱՎԱ ՄԵԴ խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոն


Հանգանակություն


«Ո՞վ է իմ ընկերը»: Հիսուսը նրան մի առակ պատմեց բարի սամարացու մասին: «Մի մարդ Երուսաղեմից գնալիս ընկնում է ավազակների ձեոքը, որոնք հանում են նրա հագուստները, վի­րավորում ու կիսամեռ վիճակում թողնում: Պատահաբար մի քահանա է անցնում այդ ճանապարհով և տեսնում է նրան, բայց կողքով անցնում է ու գնում: Նմանապես մի տաճարի ծառայող լինում է այնտեղ, մոտենում է, նայում և անցնում գնում: Իսկ մի սամարացի այն­տեղով անցնելիս տեսնում է նրան, խղճում է ու մոտենում, նրա վերքերին յուղ ու գինի է քսում: Վերքերը կապելուց հետո նստեցնում է իր էշի վրա և հյուրանոց է բերում: Հաջորդ օրը գնալուց աոաջ երկու դինար է հանում, տալիս է հյուրանոցի տիրոջը ու ասում. «Այս մարդուն խնամիր: Իսկ եթե ծախսդ ավելի լինի, քան այն, ինչ տալիս եմ քեզ, վերադարձիս կտամ»: Առակը պատմելուց հետո Հիսուսը օրենսգետին հար­ցրեց. «Քո կարծիքով այս երեքից ո՞ր մեկն էր ավազակների ձեոքը ընկածի մերձավորը»: Օրենսգետը պատասխանեց. «Նրան օգնու­թյուն ցույց տվողը»: Այդ ժամանակ Քրիստոսը նրան ասաց. «Գնա և դու էլ այնպես վարվիր, ինչպես վարվեց այդ սամարացին»:
ԱՎԵՏԱՐԱՆ  ԸՍՏ  ՂՈՒԿԱՍԻ

Մատաղը բարեգործություն անելու ձևերից մեկն է

Տեր Սահակ քահանա Մարտիրոսյան