ԱՎԱ ՄԵԴ-ի լոգո

ԱՎԱ ՄԵԴ խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոն


Պալիատիվ բժշկություն

Պալիատիվ բժշկությունը կյանքին սպառնացող հիվանդության դեպքում բարելավում է հիվանդների կյանքի որակը՝ կանխելով և թեթևացնելով նրանց տառապանքները, ցավի և այլ ֆիզիկական, հոգեկան ու հոգևոր խնդիրների ժամանակին հայտնաբերման, անթերի գնահատման և բուժման միջոցով։

Պալիատիվ օգնության համակարգը բարելավում է անբուժելի հիվանդներին տրամադրվող բժշկական, հոգեբուժական և հոգևոր օգնության որակը։


Մենք առաջարկում ենք պալիատիվ բժշկության հետևյալ ծառայությունները

  1. հակացավային թերապիա,
  2. սիմպտոմատիկ թերապիա,
  3. պալիատիվ (ամոքիչ) թերապիա,
  4. դեզինտեկսիկացիոն թերապիա,
  5. ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդների համապարփակ սպասարկում,
  6. լիարժեք խնամք,
  7. հոգեբանական օգնություն հիվանդին և ընտանիքի անդամներին։

Պալիատիվ բժշկության պատգամները

  • 1. Հիմնական գաղափարն է՝ ցավի ու ֆիզիկական և հոգևոր տառապանքների թեթևացումը։ Մեր ուժերը սահմանափակ են, և միայն հիվանդի ու նրա մերձավորների հետ համագործակցելով՝ կկարողանանք արդյունավետ գործել
  • 2. Ամեն ոք իր կյանքն ունի։ Նրա ժամկետը մեզ անհայտ է։ Մենք հիվանդի կյանքի այդ հատվածում ընդհամենը ուղեկիցներ ենք։
  • 3. Եթե հիվանդն անբուժելի է, ապա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք կարող նրա համար անել։ Հիվանդի համար մեծագույն նշանակություն ունի այն, ինչն առողջ մարդու համար մանրուք է

  • 4. Հիվանդը և նրա մերձավորները մի ամբողջություն են։ Ընտանիք մուտք գործելով՝ եղիր նրբազգաց։ Մի՛ դատիր՝ օգնիր։
  • 5. Ամեն մարդ մի անհատ է։ Մի պարտադրիր նրան ընդունելու քո գաղափարները։ Հիվանդը մեզ ավելի շատ է տալիս, քան մենք կարող ենք իրեն տալ։
  • 6. Պալիատիվ օգնության ծառայության հեղինակությունը քո հեղինակությունն է
  • 7. Հիվանդին այցելելիս մի՛ շտապիր։ Մի՛ կանգնիր նրա գլխավերևում՝ նստիր կողքին։ Որքան էլ քիչ ժամանակ մնացած լինի, այն բավարար է ամեն հնարավորն անելու համար։ Եթե կարծում ես, որ ինչ-որ բան չհասկացար, ապա քեզ կսփոփի զրույցը հանգուցյալի մերձավորնեիր հետ

  • 8. Հիվանդից ընդունիր ամեն ինչ, ընդհուպ՝ ագրեսիվություն։ Մինչև որևէ բան անել հասկացիր մարդուն, մինչձ հասկանալը՝ ընդունիր նրան։
  • 9. Ճշմարիտ եղիր, եթե հիվանդն այդպես է ցանկանում և պատրաստ է դրան։ Միշտ պատրաստ եղիր ճշմարտությանն ու անկեղծությանը, սակայն մի՛ շտապիր։
  • 10. «Չնախատեսված» այցը ավելի թանկ է, քան «ըստ ժամանակացույցինը»։ Հաճախ այցելիր քո հիվանդին։ Չես կարող այցելել՝ զանգահարիր, չես կարող զանգահարել՝ մտաբերիր և ․․․ այնուամենայնիվ, զանգահարիր։
  • 11. Քո բարությունը, ազնվությունը և անկեղծությունը մի թող հիվանդի մոտ՝ միշտ պահիր քեզ մոտ։
  • 12. Ամենագլխավորը՝ միշտ գիտակցիր, որ դու շատ քիչ բան գիտես